Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հասարակությունն ընտելացել է գարշելի մթնոլորտին

Հասարակությունն ընտելացել է գարշելի մթնոլորտին
30.04.2025 | 17:11

Ամենասարսափելին այս գարշելի մթնոլորտը չի, այլ, որ հասարակությունը ընտելացել է գարշելի մթնոլորտի հետ, հարմարվել է:

Մարդու մարմնի նույն տեղին անընդհատ հարվածելով, մարդը ոչ միայն դիմանում է ցավին, այլև ընտելանում է ցավի հետ:

Նույն այլասերված փոխակերպումը գոյություն ունի գիտակցության և ընկալումների առումով:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ